Նորություններ

Փոփոխություն տնօրենների ընտրության կարգում

Կրթական 2016-06-27

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել են որոշ փոփոխություններ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստում Ներկայացրել է համապատասխան նախագիծը և նշել, որ փոփոխության շնորհիվ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել ընտրությանը:
 
Ըստ նրա՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս թափանցիկ դարձնել ընտրությունները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նկատել է, որ սա իսկապես կարևոր հարց է:
 
«Միշտ դժգոհություններ են առաջանում այս ընտրությունների ընթացքում գործընթացների նկատմամբ: Դրա համար, իրոք, հնարավորինս պետք է թափանցիկ դարձնենք: Ես կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք»,-նշել է ՀՀ վարչապետը:
 
Աղբյուրը` 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: