Նորություններ

Քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրներ

Կրթական 2016-06-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ:

Հանդիպման շրջանակում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ դպրոցների ֆինանսավորման կարգի, համայնքներում դպրոցների թափուր հաստիքների համալրման, կրթության նոր չափորոշիչների վերաբերյալ մի շարք հարցերի:

Քննարկվել են նաև ավագ դպրոցի խնդիրները՝ ուսումնական պլանի, 12-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպման, ավագ դպրոցների բարեփոխումների համատեքստում:

Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: