Նորություններ

Կանցկացվի “HassFest” փառատոնը

Ուշագրավ 2016-06-22

Հուլիսի 4-9-ը Երևանում տեղի կունենա Ժամանակակից արվեստի և երաժշտության “HassFest” փառատոնը։

Փառատոնի շրջանակում կներկայացվեն ազգությամբ հայ նկարիչների և արտերկրի կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական և գեղանկարչական ստեղծագործություններ:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում է Սերժ Թանկյանը, որը փառատոնի շրջանակում կներկայացնի իր նկարչական աշխատանքները: Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։

“HassFest” փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ և այլազգի արվեստագետների համագործակցության:

Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: