Նորություններ

Հայտնի են երկրորդ փուլի միասնական քննությունների օրերը

Կրթական 2016-06-21

Ինչպես հայտնել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, միասնական քննությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 2-8-ը:

Միասնական քննությունների երկրորդ փուլին կարող են դիմել ՀՀ երկքաղաքացիները, արտասահմանցիները, քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները, ՀՀ այն քաղաքացիները, որոնք ավարտել են արտասահմանյան ուսումնական հաստատություններ:

Երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն կստանան նաև այն դիմորդները, որոնք որոշակի պատճառներով բաց են թողել միասնական քննությունների առաջին փուլը:

Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: