Նորություններ

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին

Ուշագրավ 2016-06-21

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 10-17-ը: Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

«Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս ներկայացվելու են համաշխարհային կինոյի վարպետների` հին ու նոր լավագույն աշխատանքները:

«Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը ներկայացնելու է Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմ: Ծրագրի շրջանակում ցուցադրվելու է Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007 թ.) ֆիլմը:

Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագրի շրջանակում ցուցադրվելու են Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ:

«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: