Նորություններ

Հրաժեշտ տարրական դպրոցին

Կրթական 2016-06-20

2016թ. հունիսի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ IVա դասարանի «Հրաժեշտ տարրական դպրոցին» խորագրով միջոցառումը: Աշակերտները սրտի թրթիռով հիշեցին ուսումնառության առաջին սեպտեմբերը, ուսումնական զանգի առաջին ղողանջները, կրտսեր դպրոցի ուրախ ու անհոգ տարիները: Նրանք իրենց երախտիքի խոսքը հայտնեցին բոլոր ուսուցիչներին և ափսոսանքով հրաժեշտ տվեցին առաջին ուսուցչուհուն՝ Լուսինե Խաչատրյանին: Ներկաներին հիացմունք պատճառեց երեխաների՝ ազգային և եվրոպական պարերի հրաշալի կատարումը: Հումորային համարը, որով ներկայացան տղաները, լի էր դպրոցի նկատմամբ ջերմ սիրով և հենց այս դպրոցի սանը լինելու հպարտությամբ: Աշակերտները խոստացան լավ մարդ դառնալ և երդվեցին հայոց եռագույնի առջև, որ հավատարիմ կմնան հայրենիքին, դպրոցին ու ծնողներին: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը IV դասարանցիներին շնորհավորեց տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ և հանձնեց կրթական ծրագրի առաջին աստիճանի հավաստագրեր: Աշակերտների ջերմ ու անկեղծ խոսքերը հպարտություն և ուրախություն փոխանցեցին ներկաներին՝ մեծ հավատ ներշնչելով պայծառ և խաղաղ ապագայի հանդեպ: Անափ սեր ու գուրգուրանք էին արտահայտում տնօրենի և ուսուցիչների խոսքերը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: