Նորություններ

Հրաժեշտ տարրական դպրոցին

Կրթական 2016-06-20

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Հրաժեշտ․․․» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցում էին դպրոցի չորրորդ դասարանցիները: Միջոցառման նպատակն էր դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին ներկայացնել չորս տարիների ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները: Փոքրիկները հրաժեշտի գեղեցիկ միջոցառմամբ հիացրին բոլորին՝ ցույց տալով այն ամենը, ինչ ամբարել էին իրենց հոգում այս չորս տարիների ընթացքում: Նրանք դրսևորեցին իրենց կայուն և հարուստ գիտելիքները, սերը հազարագանձ հայոց լեզվի նկատմամբ, ինչպես նաև ցուցադրեցին գեղեցիկ պար: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրեն Ա․ Սահակյանը՝ իր բարեմաղթանքները հղելով աշակերտներին: Նա նշեց, որ նման միջոցառումների կարևորությունը երեխաների կրթության և դաստիարակության գործում շատ մեծ է:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: