Նորություններ

Ամփոփվել են «Օտար լեզու» առարկայի քննական արդյունքները

Կրթական 2016-06-17

Համաձայն Գնահատման և թեստավորման կենտրոնի տեղեկացման` «Օտար լեզու» առարկայի միասնական քննության նախնական արդյունքներն արդեն հայտնի են:

Անգլերենի քննությանը մասնակցած 4581 դիմորդից անբավարար է ստացել 9,15 տոկոսը, իսկ 20 միավոր հավաքել է 260 դիմորդ:

Ֆրանսերենից միասնական քննություն է հանձնել 165 դիմորդ: Քննությունը չի հաղթահարել 3,03 տոկոսը, 20 միավոր է հավաքել 13 հոգի:

187 դիմորդ մասնակցել է գերմաներենի քննությանը: Քննությունը չհաղթահարած դիմորդների տոկոսը կազմել է 8,02: 20 միավոր հավաքած դիմորդների թիվը 18 է:

Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: