Նորություններ

Հայտնի է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննական արդյունքները բողոքարկողների թիվը

Կրթական 2016-06-15

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է 68 դիմորդ:

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հաղորդած տվյալների համաձայն՝ բողոքների մեջ 50-ից ավելի դիմում տեխնիկական բնույթ է կրել:

«13 բողոքարկում վերաբերել է շտեմարանում առկա թեստերի անհամապատասխանությանը: Որոշ դիմումներ էլ ուղղակի խնդրանքներ էին՝ քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար»,- նշել է Արա Իսպիրյանը:

Աղբյուրը` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: