Նորություններ

Հրաժեշտ դպրոցին

Կրթական 2016-05-28

2016թ.-ի մայիսի 26-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 9 Ա /դասղեկ` Հ. Բաղդասարյան/, 9 Բ /դասղեկ` Ն. Վարդանյան/ և 9 Գ դասարաններում /դասղեկ` Ա. Գալստյան/ անցկացվեցին վերջին դասեր: Օրը հուզառատ էր բոլորի համար, քանզի հավաքվել էին դպրոցի պատերի ներքո՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի շրջանավարտներին, որոնք անսահման պատասխանատվությամբ էին վերաբերվել օրվա խորհրդին: Իրենց համար տոնական այդ օրը շաղախված էր տխուր ելևէջներով: Աշակերտները հրաժեշտի խոսքեր ասացին հարազատ կրթօջախին, որը գրկաբաց է ընդունել իրենց: Նրանք խոստացան, որ այն դասերն ու խորհուրդները, որ տվել են իրենց մայր դպրոցում, անարդյունք չեն լինի: Խոստացան բարձր պատասխանատվությամբ և հպարտությամբ անցնել իրենց հետագա ճանապարհը՝ չերկնչելով դժվարություններից, ամենուր բարձր պահելով իրենց կրթօջախի անունն ու պատիվը: Աշակերտները երախտագիտության խոսքեր ուղղեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ կրթել, հայեցի դաստիարակել են իրենց սաներին և այսօր լիահույս են, որ նրանք կյանքի ճանապարհը կանցնեն վստահ ու հստակ քայլերով, կունենան բազում հաջողություններ և ձեռքբերումներ: Հուզված էին նաև ուսուցիչները. չէ՞ որ ևս մի սերունդ ճանապարհեցին նոր կյանք՝ հավատալով, որ նրանք կդառնան բանիմաց մասնագետներ, կկայանան որպես անհատներ, կլինեն արժանի քաղաքացիներ իրենց երկրի համար: Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը շնորհավորեց շրջանավարտներին հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ մաղթելով, որ նրանք խաղաղ ու անամպ երկնքի ներքո կայանան, հասնեն բարձունքների, նվաճեն հաղթանակներ, և նշեց, որ դպրոցի դռները միշտ բացեն իր սաների համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: