Նորություններ

Համագործակցային դաս «Ապրիլյան քառօրյա պատերազմը» խորագրով

Կրթական 2016-05-28

Արարտի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի X, XI ա, XI բ դասարանների աշակերտների և ուսուցիչներ՝ Վ. Միրոյանի, Ն. Միրոյանի և Վ. Միսակյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ համագործակցային դաս (դեբատ) «Ապրիլյան քառօրյա պատերազմը» խորագրով: Մինչև դասի սկսելը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը: Համակարգչով դիտեցին տեսանյութեր, այնուհետև աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բուռն քննարկում: Բոլոր երեխաները արտահայտեցին իրենց մտքերը և կարծիքները: Բանավեճն անցնում էր հայրենասիրական մեծ շնչով, հետաքրքիր մեկնաբանություններով և վերլուծություններով: Աշակերտների կողմից հակառակորդի հերթական ագրեսիան՝ էսկալացիան որակավորվեց որպես ադրբեջանական ոճիր և շեշտը դրվեց այն փաստի վրա, որ միջազգային արձագանքը պետք է անպայման լինի դատապարտող և արդարացի: Այն, ինչ կատարվեց այս քննարկաման ժամանակ հնարավոր չի լիարժեք գրի առնել ու ներկայացնել: Բայց, որ այն աշակերտների և ուսուցիչների համար պատմական և արժեքավոր քննարկում էր, հաստատում է այն փաստը, որ բոլորը խոսեցին մեծ հպարտությամբ, հաղթողի վճռականությամբ, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն իրողությունը, որ մեր պայքարն արդար է…

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: