Նորություններ

«Վերջին դաս»

Կրթական 2016-05-27

Վերջին դասի ավարտն ազդարարող զանգի ղողանջը մայիսի 27-ին հնչեց Գյումրու N 37 ավագ դպրոցում: Հայոց Եռագույնի ներքո շրջանավարտները «Վերջին դաս»-ի տողերն էին արտասանում՝ տոգորված հայրենասիրական ոգով, լցված գալիքի հույսով, լի անվերջանալի երազներով, երանելի հույսերով, ապագայի հավատով: Նրանց հոգում կա մի երազանք՝ լինել փառապանծ հայրենիքի խիզախ զինյալներ, հայրենիքի արժանի զավակներ, պահել բարձր ու վեհ հայի անունը, ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ոչ ոք երբեք չի կարող պղծել մեր սուրբ հողը, հայի սուրբ անունը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: