Նորություններ

Զորահանդես «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցում

Ուշագրավ 2016-05-27

Ս.թ. մայիսի 25-ին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցը մեծ հանդիսավորությամբ անցկացրեց զորահանդես՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Զորահանդեսին մասնակցում էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ:
Միջոցառման հյուրերի թվում էին ոչ միայն ուսուցիչներ և ծնողներ, այլև Dasaran կրթական ծրագրի ներկայացուցիչները, կրթական ոլորտի մի շարք պատասխանատուներ, ազատամարտիկներ և այլք:
 
Միջոցառմանը հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ: Աշակերտները մեծ ոգևորությամբ կատարեցին ազգագրական պարեր: Զորահանդեսը եզրափակվեց աղավնիների՝ որպես խաղաղության խորհրդանիշների դեպի երկինք բաց թողնելով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: