Նորություններ

Դասը վարում են աշակերտները

Կրթական 2016-05-26

Դպրոցը երկրի հիմքն է, ազգի կերտման դարբնոցը. այստեղ է սովորողը կերտվում որպես մարդ, անհատականություն, այստեղ են ծլարձակում ապագա մասնագետի հատկանիշները: ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի <<Մայրենի>>-ի բաց դասը վարում էին աշակերտները: Ուսուցչուհի Ն. Մելքոնյանին աշխատանքի, մանկավարժական հմտության արդյունքում աշակերտները կարողացան ցուցադրել իրեն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: Առկա էր միջառարկայական կապը. լեզվի կարևորության մասին խոսեցին ռուսերեն, անգլերեն ասույթներով` արժևորելով մայրենի լեզվի առաջնայնությունը: Քարտեզի միջոցով շրջագայություն կազմակերպեցին մեր մոլորակի տարբեր մասերով, խոսեցին Վիկտորիա ջրվեժի, Ավստրալիայի, Ասիա մայրցամաքի, օվկիանոսների մասին: Ամփոփիչ դասի հիմնաքարը առակների միջոցով ազգային և համամարդկային արժեքների արմատավորումն ու արժևորումն էր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: