Նորություններ

Ամփոփվեց «Ընթերցման օլիմպիադա-2016» մրցույթը

Ուշագրավ 2016-05-25

Ս.թ. մայիսի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանում կայացավ «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ամենամյա բնույթ կրող «Ընթերցման օլիմպիադա-2016» մրցույթի հանրապետական փուլը:
Նույն օրը Ազգային գրադարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ նաև ընթերցման օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
 
Արարողության պատվավոր հյուրերի թվում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, կրթական ոլորտի պատասխանատու և այս ոլորտի զարգացմանն աջակցող այլ անձինք:
 
Մրցույթի շրջանակում առաջին երեք հորիզոնականն զբաղեցրած աշակերտները պարգևատրվեցին գլխավոր մրցանակներով և պատվոգրերով:
 
Հանրապետական փուլին մասնակցող մյուս աշակերտները նունպես արժանացան զանազան խրախուսական պարգևների և պատվոգրերի, որոնք տրամադրել էին օլիմպիադայի նախաձեռնողները և գործընկեր կազմակերպությունները, այդ թվում՝ Dasaran կրթական ծրագիրը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: