Նորություններ

1918 թվականի Մայիսյան ապստամբությունը

Կրթական 2016-05-25

<<Գյումրու N 28 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում կազմակերպվել էր միջոցառում <<1918 թվականի Մայիսյան ապստամբությունը>> խորագրով : Միջոցառումը կազմակերպել էր Հայոց պատմության ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանը 1ա-ին, 8ա-րդ, 8բ-րդ դասարանների աշակերտների հետ: Միջոցառումը սկսվեց ողջույնի խոսքով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի ճակատամարտերը: Միջոցառումը զուգորդվեց երգ ու պարով և գրական խոսքերով: Աշակերտները ներկայացրեցին Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Նիկոլայ Ղորդանյանի և հայդուկապետ` Անդրանիկի կենսագրականները: Դահլիճը ձևավորված էր Սարդարապատի հուշահամալիրի մակետով, հանդուգների կիսանդրիներով և Հայոց եռագույն դրոշներով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: