Նորություններ

«Մեր մանկության հրաշալիքները»

Կրթական 2016-05-25

Մայիսի 16-ին տոնական տրամադրություն էր տիրում Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում: Աշակերտները ներկայացրին «Մեր մանկության հրաշալիքները» խորագրով միջոցառումը, որտեղ ցուցադրեցին իրենց գիտելիքները, որոնք ամբարել էին ուսումնառության 3 տարիների ընթացքում: Աշխարհի յոթ հրաշալիքները ներկայացվեցին ժամանակի պահանջներին համահունչ՝ հայրենիք, զինվոր, հավատ, մայր, մանուկներ, խաղաղություն և ուսուցիչ: Աշակերտները տոգորված էին հայրենասիրական մեծ ոգով: Իրենց խրոխտ պարով ու երգով զարմացրին և հիացրին հանդիսատեսին: Աննախադեպ և հուզիչ էր մայրիկների պարը տղաների հետ: Անակնկալ էր նաև տնօրենին տրված շնորհակալագիրը, որը աշակերտների երախտագիտությունն էր նրան՝ անմնացորդ նվիրումի համար: Միջոցառման վերջում դասվար Հ. Ղուբաթյանն իր հրաժեշտի խոսքը հղեց աշակերտներին՝ մաղթելով, որ նրանց կյանքի նավն ունենա մեղմօրոր ընթացք և հանգրվանի բարեբեր ափերում: 3-րդ դասարանցիները գիտության բանալին հանձնեցին ապագա առաջին դասարանցիներին: Միջոցառումն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և ծափողջույններին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: