Նորություններ

Ես մի ծիլն եմ քո, հայրենի'ք

Կրթական 2016-05-25

Եվս մեկ գեղեցիկ միջոցառում անցկացվեց Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում: Մայիսի 14-ին տոն էր I ա դասարանում, որտեղ դասվար Տ. Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում` «Ես մի ծիլն եմ քո, հայրենի’ք» խորագրով: Միջոցառումն անմոռանալի հետք թողեց փոքրիկների կյանքում: Մեր պայծառ գալիքի կերտողները՝ գարնան ավետաբեր ծիծեռնակների նման, նոր կյանք մտնելու շունչ ավետեցին: Փոքրիկները մեծ շուքով ու ոգևորությամբ տոնեցին իրենց տառաճանաչությունը: Յուրաքանչյուր աշակերտ ներկայացավ հայոց տառերի նկարագրությամբ, հնչեց փոքրիկ հայրենասերների խրոխտ երգը: Դահլիճում ծածանվում էր մեր եռագույն դրոշը: Միջոցառումն ապացույց էր ոչ միայն տառաճանաչության, այլ այնպիսի արժեքային որակների, ինչպիսիք են` հայրենասիրությունը, ընկերասիրությունը, սերն ու նվիրվածությունը շրջապատող աշխարհին: Աշակերտները կարողացան ապացուցել, որ մեր ապագան ապահով ձեռքերում է:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: