Նորություններ

Հրաժեշտ Այբբենարանին

Կրթական 2016-05-25

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացվեց Iա դասարանի <<Հրաժեշտ Այբբենարանին>> հանդեսը (դասվար` Ռուզաննա Նիկոլյան), աշակերտները հանդես եկան յուրօրինակ հաշվետվությամբ` դրսևորելով իրենց գիտելիքները և սերը մայրենիի նկատմամբ: Նրանք ներկայացրին բեմադրություն` Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծման, դրանում հայոց թագավորի և հայոց կաթողիկոսի դերի մասին: Մեծարեցին Մաշտոցին որպես մեծ անհատի, ում շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային ինքնությունը: Աշակերտներին հյուր եկան հեքիաթային հերոսները: Սահիկահանդեսների միջոցող ներկաները ծանոթացան երեխաների դպրոցական առօրյային: Աշակերտները ջերմ խոսքեր ուղղեցին ուսուցիչներին` դրանք համեմելով գեղեցիկ երգերով ու պարերով: Առաջին դասարանցիներին ուղղված բարեմաղթանքներով հանդես եկավ դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը: Այդ օրը անմոռաց կլինի և' աշակերտների, և' ուսուցիչների, և' ծնողների համար:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: