Նորություններ

Կանցկացվի «Էպոսյան օրեր» հանրապետական փառատոնը

Ուշագրավ 2016-05-18

2011 թվականից անցկացվող «Էպոսյան օրեր» հանրապետական փառատոնի այս տարվա ծրագրի շրջանակում կանցկացվեն էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին:
Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա ս.թ. օգոստոսի 4-5-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը ս.թ. սեպտեմբերի 21-ին Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
 
Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակը, գիտաժողովը կանցկացվիվի «Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում» խորագրի ներքո:
 
Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ:
 
Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում: «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու  հայրենասիրական կրթությանը:
 
Աղբյուրը՝ Mincult.am
Նկարը՝ Armcamping.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: