Նորություններ

Այբբենարանի հանդես Նոր Եդեսիայում

Կրթական 2016-05-03

2016թ. ապրիլի 29-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 1-ին դասարանի ավանդական <<Այբբենարանի հանդես >> միջոցառումը, որը կազմակերպել էին դասվար Արմինե Գասպարյանը` ծնողների աջակցությամբ: Աշակերտները փոքրիկ ներկայացման միջոցով ցույց տվեցին իրենց մայրենի լեզվի իմացության մակարդակը, ուսումնական առաջին տարվա իրենց ձեռքբերումները և հմտությունները: Միջոցառումը մեծ ուրախություն պարգևեց հանդիսատեսին և մասնակից երեխաներին:

Արագածոտն, գ. Նոր Եդեսիայի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: