Նորություններ

Հերոս մարզիկ

Կրթական 2016-05-03

2016 թվականի ապրիլի 15-ին սերբական Զրենյանին քաղաքում անցկացվող մրցումներին մասնակցում էր նաև Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ազատ ոճի ըմբշամարտիկ Գառնիկ Մնացականյանը: 57կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթանակով մեկնարկեց 1/8 եզրափակչում: Քառորդ եզրափակչում նա դիտարժան գոտեմարտում տուշեով հաղթեց թուրք մարզիկ Սուլեյման Աթլիին և նվաճեց Օլմպիական խաղերի ուղեգիր: Թո`ղ հաջողությունն ուղեկցի մեր սիրելի ուսուցչին, քանզի նա հերոս է, որ կարողացավ իր հայրենիքի ծանր կացության ժամանակ Աստծո կամքով գերագույն ուժ ստանալ և հաղթել թուրք հակառակորդին` ցույց տալով, որ դեռ հային ոչ մեկ չի հաղթել և չի հաղթելու ո`չ սպորտում, ո`չ պատերազմի դաշտում: Քեզ նոր հաղթանակներ, ընկե`ր Գառնիկ: Ազատաշենի հիմնական դպրոցի տնօրինություն:

Արարատ, գ. Ազատաշենի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: