Նորություններ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հերթական հաջողությունը

Կրթական 2016-05-03

ՄԵՐ ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ Այս անգամ մեզ հաղթանակ նվիրեցին դպրոցի պատանի քիմիկոսները։ Մեր <<Ադրենալին>> թիմը հերթական անգամ մասնակցել է Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարին։ Հպարտությամբ հայտնում ենք, որ մրցող 9 դպրոցների մեջ մեր թիմը գրավել է 2-րդ պատվավոր տեղը՝ վանաձորցիներից հետո։ Շնորհավորում ենք մեր մասնակիցներին իրենց հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում պարոն Պողոսյանին։ Աշակերտները չեն կարող հասնել հաջողության առանց բանիմաց ու նվիրյալ ուսուցչի։ Պարոն Պողոսյանը մեկ անգամ ևս ապացուցեց իր՝ ոչ միայն լավագույն քիմիկոս լինելը, այլև գործի նվիրվածությունը և աշակերտների հանդեպ ունեցած մեծ սերը։ Իրոք, առանց այդ սիրո հնարավոր չէ միշտ ունենալ հաջողություններ, իսկ այս ոլորտում, իրոք, մենք հպարտանալու տեղ ունենք։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: