Նորություններ

Ուսուցչի՝ որպես կրթության նվիրյալի դերն անփոխարինելի է

Կրթական 2016-05-03

ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչին՝ որպես կրթության նվիրյալին, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի հետ:
«Հաֆեզիին ասում էր, որ յուրաքանչյուր վարդ պետք է իր թփում աճի, թե չէ կթառամի: Այս իմաստուն խոսքերի համատեքստում մեր բարեկամ իրանցիների համար Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիրը շատ լավ հնարավորություն է իրենց երեխաների կրթությունը հարազատ միջավայրում կազմակերպելու համար: 
 
Այս կրթահամալիրը մեր կրթական համակարգի բաղկացուցիչ մասն է, և մենք պատրաստակամ ենք հնարավորինս աջակցել կրթահամալիրին իր ծրագրերի իրականացման հարցում: Այստեղ սովորող յուրաքանչյուր աշակերտ մեր երկու բարեկամ ժողովուրդների ապագա դեսպանն է»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Այցելության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը, պաշտոնատար այլ անցինք շրջել են կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական հնարավորություններին, դասապրոցեսին, զրուցել աշակերտների հետ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: