Նորություններ

Բաց դաս մաթեմատիկայից

Կրթական 2016-05-03

2016թ. ապրիլի 29-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3 Ա դասարանում /դասվար՝ Ա. Մալյան/ անցկացվեց բաց դաս մաթեմատիկայից: Դասը նպատակ ուներ ցուցադրել երեխաների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք էին բերվել ընթացիկ տարում: Բոլոր աշակերտները ակտիվորեն մասնակցում էին դասի ողջ գործընթացին: Դրան նպաստում էր սահիկահանդեսը, որը պատրաստվել էր ուսուցչուհու կողմից: Երեխաները կարդում էին էկրանին երևացող առաջադրանքը և կատարում այն ցուցադրական պաստառների օգնությամբ: Առաջադրանքները բազմազան էին, միմյանց հետ փոխկապակցված և տրամաբանորեն նպատակաուղղված էին նոր նյութի հաղորդման նախապատրաստմանը: Պահպանվեց նաև միջառարկայական կապը մայրենիի, շրջակա աշխարհի, տեխնոլոգիայի, նույնիսկ պատմության հետ: Նոր նյութին անցումը իրականացվեց հետաքրքիր առաջադրանքի օգնությամբ, որը կատարելով երեխաներն իրենք ստացան «Մակերես» բառը: Ուսոցչուհուն օգնում էր իր պրակտիկան այդ դասարանում անցկացնող ՎՊՀ-ի 4-րդ կուրսի ուսանողուհին: Դասն անցավ աշխույժ և հետաքրքիր:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: