Նորություններ

Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Սպորտ 2016-05-02

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության՝ ապրիլի ամսվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Երկրպագուներն ամսվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են Բունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացվող քվեարկության միջոցով:
Հայաստանի հավաքականի ավագից բացի, ցուցակում են նաև Արտուրո Վիդալը («Բավարիա»), Յուլիան Բրանդտը («Բայեր») և նրա ակումբակից Կրիստիան Պուլիշիչը:
 
Նախորդ ամիս Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 4 խաղի և դարձել մեկ գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: