Նորություններ

Արմնյուզի անդրադարձը Dasaran-ին

Ուշագրավ 2016-05-02

Օրերս Dasaran-ի թիմը հյուրընկալել էր Արմնյուզ հեռուստաընկերության աշխատակիցներին, որոնք պատրաստեցին հատուկ ռեպորտաժ Dasaran կրթական ծրագրի թիմի և գործունեության մասին:
Հաղորդումն առավել ինտերակտիվ դարձնելու նպատակով Dasaran-ից ուղիղ տեսակապով միացում և ակտիվ հաղորդակցում եղավ արցախցի դպրոցականների, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզի թիվ 4 դպրոցի տնօրենի հետ:
 
Թե՛ աշակերտները, թե՛ նշված դպրոցի տնօրենը ներկայացրեցին Dasaran-ում իրենց առցանց փորձառությունը, հայտնեցին կարծիքներ, թե ինչպիսին կցանկանային տեսնել Dasaran-ը, շեշտեցին այն էլեկտրոնային գործիքները, որոնք ամենից շատն են կիրառում:
 
Dasaran-ի գործունեությունը, ներկա և ապագա ծրագրերը, մասնավորապես՝ «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթին»-ին Հայաստանի մասնակցության նախաձեռնությունը համապարփակ կերպով ներկայացրեց և ամբողջացրեց Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ում հյուրընկալել էր Արմնյուզ հեռուստաընկերությունը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: