Նորություններ

Առակս ցուցանում է

Կրթական 2016-04-30

Սույն թվականի ապրիլի 25-ին Գյումրու <<Օյունջյան>> հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում`<<Առակս ցուցանում է>> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի 3<<գ>> դասարանի աշակերտները` դասվար Ագ.Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին Ղ.Աղայանի կյանքն ու գործունեությունը,բեմադրեցին առակներ,որոնց միջոցով վեր հանեցին մարդկային լավ և վատ արարքները: Աշակերտները հագնված էին իրենց դերերին համապատասխան: Դահլիճը ձևավորված էր հեքիաթային բնություն պատկերող առարկաներով: Միջոցառմանը ներկա էր նաև հայ մեծ բարերար Հովհ.Օյունջյանը, ով իր ներկայությամբ ավելի մեծ ոգևորվածություն առաջացրեց աշակերտների մոտ: Վստահ ենք,որ այս միջոցառումը երկար կմնա հանդիսատեսի, մանավանդ` մասնակից աշակերտների հիշողության մեջ և իր ներդրումը կունենա մեր երեխաների բարոյահոգեբանական և գեղագիտական դաստիարակության գործում:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: