Նորություններ

Բասկետբոլ՝ երթական հաղթանակը

Կրթական 2016-04-30

Վերջերս Գյումրու Ա.Սարգսյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ 25-րդ տարելիցին նվիրված համայնքային բասկետբոլի աղջիկների առաջնությունը, որին մասնակցում էր նաև N 37 ավագ դպրոցի աղջիկների հավաքական թիմը: Մասնակիցները 20:0 հաշվով բացարձակ առավելությամբ հաղթանակ տարան N 10 դպրոցի հավաքականի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ փուլ: Եզրափակիչ փուլն անցկացվեց հաջորդ օրը: Մրցեցին N 37 և N 29 դպրոցների հավաքական թիմերը: Հաղթող ճանաչվեց N 37 դպրոցի աղջիկների թիմը: Մեծ էր մասնակից աղջիկների ուրախությունն ու հրճվանքը: Հնչեցին գովեստի խոսքեր Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների կողմից:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: