Նորություններ

Հաստատվել են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

Կրթական 2016-04-30

Հաստատվել են բուհերի 2016/2017 ուստարվա՝ անվճար, առկա ուսուցմամբ, մագիստրոսի, ինչպես նաև 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
ՀՀ բուհերի 2016/2017 ուստարվա՝ անվճար, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1690 տեղ, որից 1279-ը` առանց տարկետման իրավունքի, այդ թվում՝ բանակից զորացրվածների համար 112 տեղ և 411 տեղը տարկետման իրավունքով,  որը ներառում է պահուստային 14 տեղ` 5-ն առանց տարկետման իրավունքի, 9-ը` տարկետման իրավունքով:
 
Ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 144 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով: Նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ: Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով՝ 20 տեղ:
 
Օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ:
 
Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: