Նորություններ

Կոմիտասին նվիրված բաց դաս

Կրթական 2016-04-29

2016 թվականի ապրիլի 28-ին Նուռնուսի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում բաց դաս էր: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Արզումանյանը: Դասի թեման ընտրված էր Ցեղասպանության 101 ամյակին համահունչ՝ Մուշեղ Գալշոյանի ,,Կռունկ,, ստեղծագործությունը: Դասը սահուն ընթերցվեց աշակերտների կողմից Կոմիտասի համանուն ստեղծագործության մեղեդու ներքո: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին Կոմիտասի դաժան ճակատագիրը՝ ձուլելով այն հայ ժողովրդի ճակատագրին: Կարելի է համարել, որ բաց դասը ոչ միայն Գալշոյանի ,,Կռունկ,, ստեղծագործության ուսուցումն էր, այլև Կոմիտասի ,,Կռունկ,, երգի:

Կոտայք, գ. Նուռնուսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: