Նորություններ

Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն

Կրթական 2016-04-29

Գյումրու 32 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի IVԱ դասարանում 2016թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ միջոցառում <<Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն>> խորագրով, դասվար Կ. Խարատրյան: Աշակերտները ներկայացրեցին հայոց պատմությունը, /եղեռն, առաջին հանրապետություն, Հայրենիական Մեծ պատերազմ, Սումգայիթ, նորօրյա արցախյան դեպքեր/: Աշակերտները դատապարտեցին աշխարհին լռության համար՝ պարզաբանելով, որ լռությունը ստեղծում է նոր ցեղասպանություն: Անուն առ անուն հիշեցին ու մեծարեցին հայ հերոսներին, փառապանվեց ժողովրդի միասնական ուժը: Միջոցառման խորհուրդը ներկայացրեց տնօրենը, ներկայացնելով, որ պատիվն ու թանկը ապրում են հենց այստեղ դպրոցում. եթե բանակը հայրենիքի պահապանն է, ապա դպրոցը հայրենասիրության օրորոց է: Դպրոցում է, որ ծնվում է հայրենասիրությունը, հետո հասակ է առնում, դառնում բանակ ու հաղթանակ: Հավատացած ենք, որ եթե ունենք քաջարի զավակներ և հաղթական բանակ, որն ունի ամուր արմատներ, ապա համոզված ենք, որ . Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: