Նորություններ

Հետադարձ հայացք 101 տարի անց

Կրթական 2016-04-29

<Հետադարձ հայացք 101 տարի անց> խորագրի ներքո2016 թ. Ապրիլի 26-ին անցկացվեց բաց դաս <Օյունջյան> դպրոց-վարժարանում: Բաց դասին մասնակցում էին դպրոցի VIԱ դասարանի աշակերտները դասղեկ`Գ. Գասպարյանի ղեկավարությամբ: Ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ: Միջոցառումը սկսվեց մոմավառությամբ և անմոռուկների պարով: Աշակերտները ասմունքեցին Պ. Սևակի, Շիրազի, Գ. Էմինի բանաստեղծություններից`նվիրված Մեծ Եղեռնին և Հայաստանին: Կատարվեցին հայրենասիրական երգեր, ելույթները ուղեկցվում էին տվյալ թեմայի վերաբերյալ տեսանյութերի ցուցադրմամբ: Իրենց խոսքով հանդես եկան դասարանի դասղեկ Գ. Գասպարյանը և դպրոցի տնօրեն Հ. Անդրիասյանը: Դպրոցի տնօրեն Հ. Անդրիասյանը ուշադրություն դարձրեց այն բանին, որ դասը ուսուցողական էր և ուներ դաստիրակչական նշանակության: Այն սովորեցնում է լինել հայրենասեր և ունենալ պարտքի զգացում հայրենիքի նկատմամբ: Գ. Գասպարյանը փաստեց, որ այս միջոցառումը այն միջոցառումների շարքից է, որ արտահայտում են հայ ժողովրդի հոգու ճիչն ու գենետիկ պարտքը: Նա նշեց նաև, որ մեր նոր սերունդը կերտելու է հզոր, ուժեղ և անկախ Հայաստան և այդպես է լուծելու իր վրեժը: Գասպարյանը կոչ արեց լինել միասնական, քանզի հայ ժողովրդի ուժը միասնական լինելու մեջ է: Բաց դասն ավարտվեց հետևյալ նշանաբանով` <Մենք հավերժ ենք մեր լեռների պես>:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: