Նորություններ

Գարունը մեր դպրոցում

Կրթական 2016-04-29

Սևանի N4 հիմնական դպրոցի 3ա և 3բ դասարանի աշակերտները ռուսերեն լեզվով ներկայացրին միջոցառում <<Գարուն>> խորագրով (ուսուցչուհի Մարինե Բարսեղյան) : Գարնանային շնչով ձևավորված դահլիճում երեխաները արտասանեցին բանաստեղծություններ, կատարեցին երգեր ու պարեր, ներկայացրին երկխոսություններ: Հեքիաթային հերոսների աշխույժ, գեղեցիկ կատարումները ստեղծել էին, իսկական գարնանային տրամադրություն: Տնօրենության ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները մեծ բավականություն ստացան միջոցառումից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: