Նորություններ

Dasaran-ն ընդունեց աշխարհահռչակ Shadowmatic խաղի ստեղծող թիմի ներկայացուցչին

Ուշագրավ 2016-04-27

Այսօր Dasaran-ի թիմը մեծ ուրախությամբ հյուրընկալեց 2015թ․ հունիսի 8-ին Apple Design Awards ամենամյա մրցույթում մրցանակի արժանացած և Apple-ի կողմից «Լավագույն նոր խաղ» ճանաչված Shadowmatic խաղի ստեղծող թիմի անդամ և Triada Studio-ի հիմնադիր Արա Աղամյանին:
Հանդիպմանը Dasaran-ի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց կրթական ծրագիրը, Արա Աղամյանն էլ իր հերթին ներկայացրեց Shadowmatic-ի ստեղծման գաղափարը, գրանցած հաջողությունները, Triada Studio-ի գործունեությունը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընթացիկ փուլին, զարգացումներին և հեռանկարին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: