Նորություններ

Կմեկնարկի «Արմմոնո» թատերական փառատոնը

Ուշագրավ 2016-04-27

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում անց է կացվելու «Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնը:
Փառատոնն ունենալու է  60 մասնակից, ներկայացվելու է  26 մոնոներկայացում Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իսրայելից, Բելառուսից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից և Վրաստանից: 
 
Այս տարի կներկայացվեն նաև բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ մոնոդրամա, մոնոստենդափ և այլն: 
 
Բացի «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրերից, փառատոնն ունի նաև նոր խորագիր՝ «Մեկ հեղինակի թատրոն», ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին:
 
Աղբյուրը՝ Panorama.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: