Նորություններ

Տաթև Աբրահամյանը՝ ԱՄՆ-ի փոխչեմպիոն

Սպորտ 2016-04-27

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի` ԱՄՆ-ի կանանց առաջնությունը: 10-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
Վերջին տուրում Տաթև Աբրահամյանը սևերով ցավալի պարտություն է կրել Աշրիթա Էշվարանից, ինչից օգտվել է Նազի Պայկիձեն: 
 
Նա առավելության է հասել Իրինա Կրուշի նկատմամբ և 8.5 միավորով դարձել ԱՄՆ-ի չեմպիոն:
 
Տաթև Աբրահամյանը մրցաշարն ավարտել է 8 միավորով, իսկ երրորդ տեղը գրավել է Աննա Զատոնսկիխը՝ 7 միավորով:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: