Նորություններ

Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում

Սպորտ 2016-04-26

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրից հետո Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է եվրոպական առաջատար առաջնությունների` շաբաթվա խորհրդանշական հավաքականում:
31-րդ տուրում «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին», Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 
 
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրած 49 հանդիպման ընթացքում Մխիթարյանը խփել է 23 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում:
 
Ըստ “Whoscored”-ի՝ 27-ամյա հայ ֆուտբոլիստը 7.93 միջին ցուցանիշով ընթացիկ եվրոպական մրցաշրջանի լավագույն տասնյակում  6-րդ տեղում է:
 
Աղբյուրը՝  Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: