Նորություններ

Հաստատվել է անվճար դասագրքերի և գրականության տրամադրման ծրագիրը

Կրթական 2016-04-22

Կառավարությունը hաստատել է «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում» ծրագրերը և դրանց՝ ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները:
Հաստատված ծրագրերի շնորհիվ տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտության լսարանները կհամալրվեն նոր ուսումնական նյութերով:
 
Ծրագրերի շրջանակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կապահովեն նախատեսված ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով, ինչը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: