Նորություններ

Անակնկալներ Նավապետ Քիդի գանձերի կղզուց

Ուշագրավ 2016-04-20

«Երևան Մոլում» գործող «Նավապետ Քիդի Գանձերի կղզում» ընթանում է «Արկածային խաղարկություն», որի հաղթողները հնարավորություն ունեն շահելու սեգուեյ, հեծանիվ, անվաչմուշկ և 10 000 ՀՀ դրամ արժողությամբ քարտ:
Խաղարկությանը կարող են մասնակցել այն բոլոր հաճախորդները, որոնք մինչև ապրիլի 27-ն իրենց խաղային քարտը միանվագ կլիցքավորեն 10 000 ՀՀ դրամով: Խաղարկությունը կկայանա ապրիլի 28-ին՝ ժամը 19:00-ին: Ընթացքում սպասվում է համերգային ծրագիր, աճպարարների հետ համատեղ խաղեր և ակրոբատիկ համարներ:
 
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ «Նավապետ Քիդի գանձերի կղզում» գտնվող “XD” կինոթատրոնում գործում է վերջին սերնդի ամենանոր ֆիլմային խաղը՝ “Road Fighters”-ը: Այն խաղում են աշխարհի ավելի քանի 50 երկրում, իսկ խաղացողների թիվը ֆիլմի մեկնարկից մեկ շաբաթ անց հատել է 1 միլիոնի սահմանը:
 
«Նավապետ Քիդի գանձերի կղզին» ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնն է Երևանում, որն ունի խաղային ատրակցիոնների լայն ընտրանի 3-18 տարեկան երեխաների ու պատանիների համար:
 
Բոլորովին վերջերս վերափոխվել է ամենափոքրիկների (0-5 տարեկան) համար նախատեսված մանկական խաղահրապարակը, ուր ծնողները կարող են երեխաներին թողնել հոգատար աշխատակիցների հսկողության տակ և հանգիստ զբաղվել գնումներով:
 
Սպասում ենք ձեզ Նավապետ Քիդի հյուրընկալ հարկի տակ, ուր միայն իրական խաղեր են:
 
Նյութը տրամադրել է «Երևան Մոլ»-ի Զվարճանքի կենտրոնը

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: