Նորություններ

Աշակերտների հերթական այցը ETTO KIDS

Ուշագրավ 2016-04-19

Աշակերտների ստեղծարարության, տրամաբանության զարգացմանը և ռոբոտաշինության ոլորտի հետ ծանոթացմանն ուղղված ծրագրի շրջանակում Dasaran-ի թիմը հերթական անգամ կազմակերպել էր այց ETTO KIDS մանկական զարգացման կենտրոն:
Այցի մասնակիցներն այս անգամ Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի սաներն էին: Զարգացման կենտրոնում աշակերտներին նախ ներկայացրեցին, թե ինչ է խաղայնացված կրթությունը, ապա ծանոթացրեցին ռոբոտաշինությանն առնչվող ծրագրերին, գործող խմբակներին:
 
Դպրոցականները հնարավորություն ունեցան նաև թիմային համերաշխ աշխատաքնի և մտքի թռիչքի շնորհիվ կոնստրուկտորներով ստեղծել հանձնարարված պատկերի իրենց տարբերակները, ինչպես նաև կառուցել անհատական ռոբոտներ:
 
Այս անգամ նույնպես դպրոցականների և նրանց ծնողների համար այցը եղավ ճանաչողական ու հագեցած հետաքրքիր տեղեկատվությամբ և վառ տպավորություններով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: