Նորություններ

Հաստատվել են բուհական ընդունելության տեղերը

Կրթական 2016-04-18

Հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ԿԳՆ-ն կառավարության հաստատման է ներկայացրել  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 2580 տեղ, որից 137-ը ՀՀ պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ 2016-2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:
 
«2016-2017 ուսումնական տարվա համար նախատեսվում է հատկացնել շուրջ 372 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից 228 տեղ առանց տարկետման իրավունքի և 144 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 12 տեղ ինտերնի կրթական ծրագրով, 13 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: