Նորություններ

Բաց դաս` «Սասունցի Դավիթ» խորագրով

Կրթական 2016-02-16

Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականություն առարկայից: Դասի թեման «Սասունցի Դավիթ» էպոսն էր: Դասարանը կահավորված էր թեմային համապաասխան: Աշակերտները պատրաստել էին գեղեցիկ նկարներով և էպոսի մասին հետաքրքիր տեղեկություններով պատի թերթ: Դասապրոցեսի ընթացքում աշակերտները պատրաստեցին «Սասունցի Դավիթ» էպոսի տոհմածառը, ինչը նորություն էր և շատ հետաքրքիր դարձրեցին դասը: Դասապրոցեսի ընթացքում համակարգչի օգնությամբ ցուցադրվեցին թեմային համապատասխան նյութեր՝ հատվածներ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից, սաhիկաշար, երգեր և այլն: Դասարանը բաժանված էր 4 խմբի՝ էպոսի 4 ճյուղերի անվանումներին համապատասխան: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր անվանը համապատասխանող ճյուղի բովանդակությունը, էպոսից արտասանեցին անգիր հատվածներ: Աշակերտների խոսքը գրագետ էր, սահուն և վարժ: Իսկ ուսուցչուհու վստահ պահվածքը, բանիմաց ու նորություններով համեմված խոսքը, դասը դարձրեցին առավել հետաքրքիր ու գրավիչ:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: