Նորություններ

Հայտնի են Հայաստանը ներկայացնող ըմբշամարտիկների անունները

Սպորտ 2016-02-11

Հրապարակվել են Ռիգայում կանալիք հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Այս տարի նրանց շարքում չէ աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
«Այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցենք ամբողջական կազմով, սակայն որոշ փոփոխություններով: Մասնավորապես՝ առաջին անգամ աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի  Միհրան Հարությունյանը:
 
Եվրոպայի առաջնությունում իրենց նորամուտը կնշեն նաև աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:
 
Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին»,-նշել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյան:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: