Նորություններ

Հայկական բուհերը միջազգային վարկանիշավորմամբ

Կրթական 2016-02-10

«Վեբոմետրիքս» (Webometrics Ranking of World Universities) միջազգային ընկերությունը ներկայացրել է համաշխարհային մակարդակով բուհական վարկանիշավորման նոր աղյուսակը:
Հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015թ.-ի համեմատ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է 200 հորիզոնականով՝ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:
 
Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում՝ կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: