Նորություններ

Հայտնի են լավագույն դպրոցները

Կրթական 2016-02-08

Հայտնի են ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի` վերջին տարիների ընթացքում վարկանիշավորման համակարգը վերամշակվել է` ելնելով մեր երկրում ամենամեծ կիրառություն ունեցող չափանիշներից` դրանք հարմարեցնելով նաև միջազգային ստանդարտներին:
«Այս համակարգի արդյունքները պետք է քննարկել, և հատկապես մասնագիտական տիրույթում այդ ալիքը նախ պետք է ուղղել սեփական ուսհաստատության թույլ կողմերի քննարկմանը, նոր անդրադառնալ մեթոդաբանությանը:
 
Վարկանիշավորման համակարգը թույլ է տալիս բացահայտել հաստատության ուժեղ և թույլ կողմերը, հարաբերական առավելությունները և ստեղծել խնդիրների շտկման յուրահատուկ պլան:
 
Հետնապահ դպրոցներին նախարարությունը, իհարկե, լրացուցիչ բովանդակային օժանդակություն կտրամադրի»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վարկանիշավորման հիմնական ցուցանիշները չափելի են և սուբյեկտիվությունը  նվազագույնի է հասցված:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: