Նորություններ

Աշակերտների հաճախելիությունը գոհացուցիչ է

Կրթական 2016-02-04

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասերի վերսկսմանն ու աշակերտների հաճախելիությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատել է, որ հաճախումների ցուցանիշը բավական գոհացուցիչ է. այն կազմել է շուրջ 80 տոկոս:
«Սովորական օրերին մենք ունենում էինք 85-90 տոկոս հաճախելիության ցուցանիշ: Իհարկե, դեռ կա հիվանդության խնդիր, և ծնողները որոշ մտահոգություն ունեն, չեն ուղարկում երեխաներին դպրոց:
 
Բայց այս հաճախումների ցուցանիշն ինձ բավարարում է, որպեսզի դպրոցները վերսկսեին իրենց աշխատանքները: Մարտահրավերը գոյություն ունի, և պետք է դա հաղթահարենք մինչև մայիսի վերջ: Վերջին զանգի ժամկետը Հայաստանում չի փոխվելու», -հավելել է Աշոտյանը:
 
Նա տեղեկացրել է նաև, որ դպրոցները հետևել են իր հանձնարարականին և մինչև դասերն սկսելը ջեռուցել են դպրոցների շենքերը: Այդուհանդերձ, նախարարն էլ խոստովանում է, որ Արարատի ու Շիրակի մարզերում դեռևս կան դպրոցներ, որոնք չեն ջեռուցվում, չեն բացվել, հետևաբար  հետ են ընկել ընդհանուր ուսումնական գործընթացից:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: