Նորություններ

Ցուցահանդես

Կրթական 2016-02-17

Օրեր առաջ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին դպրոցի աշակերտների և ուսուցիչների ձեռքի աշխատանքներն ու ոչ միայն: Բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը՝ մարմնի. ահա այս սկզբունքով էլ շարժվում են միջոցառման կազմակերպիչ Հայաստան Հովհաննիսյանն ու դպրոցի սաները: Ցուցահանդես-վաճառքին հրավիրված հյուրերն իրենց գոհունակությունն էին հայտնում միջոցառման բարի ու լավ նպատակների առթիվ: Ցուցահանդես-վաճառքն ուղեկցվում էր աշակերտների երգ ու պարով, ինպես նաև դպրոցի նախկին շրջանավարտ Վարդան Գյոդակյանի դաշնամուրային կատարումներով: Այս միջոցառումն արդեն տարիների պատմություն ունի, և 4-րդ տարին է, որ պարբերաբար անցկացվում է կրթօջախում: Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթով այս անգամ հնարավոր եղավ օգնել դպրոցի սաների 10 անապահով ընտանիքի, որոնք, սնունդ, հագուստ ստանալով, երջանիկ ժպիտը դեմքերին, ջերմ բարեմաղթանքների ուղեկցությամբ հեռացան դպրոցից: Ամենակարևորն այն է, որ տարեցտարի ավելանում է այս միջոցառմանը մասնակցել ցանկացող աշակերտների թիվը, ասել է, թե բարեգործությունը դառնում է նրանց համար կենսակերպի անհրաժեշտ մասնիկ: Պատահական չէ, որ ցուցահանդես-վաճառքն անցկացվեց ծննդյան տոների նախօրեին, քանզի բարեգործությունը քրիստոնեական կարևորագույն արժեքներից է, և յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մանրակերտ դարձրած կրի իր մեջ այդ արժեքը: Մեր աշակերտների համար արդեն համոզմունք է, որ բարին կփրկի աշխարհը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: