Նորություններ

Կրթական նոր ծրագրերն օրակարգում

Կրթական 2016-02-03

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության անդամներին հետ: Բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու մեր երկրի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը:
Ըստ Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակների` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագրին, որն իրենից ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների կառուցում:
 
Այս համատեքստում նրանք նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը: Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները: 
 
Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես՝ ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: