Նորություններ

Նոր բացահայտում Թութանհամոնի դամբարանում

Ուշագրավ 2015-11-30

Թութանհամոնի դամբարանում հայտնաբերվել է մեկ անհայտ սրահ, որը, հնարավոր է, Եգիպտոսի մեկ այլ լեգենդար տիրակալի` Նեֆերտիտիի դամբարանն է: Վերջինի հայտնաբերումը կլինի 21-րդ դարի մեծագույն գիտական հայտնագործությունը:

Նեֆերտիտիի դամբարանը գտնելու հավանականության մասին գիտնականները նորից խոսել են Թութանհամոնի դամբարանի տարածքի սքանավորումը ավարտելուց հետո: 

 
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարը հաստատել է նոր սրահի հայտնաբերման մասին լուրերը, իսկ գիտնականները գրեթե համոզված են, որ այնտեղ Էհնաթոն փարավոնի գլխավոր կնոջ` Նեֆերտիտիի հուղարկավորության սրահն է:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: